ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Առնո Հարությունի. ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին Երևանում, կոմպոզիտոր, դաշնակահար: ՀԽՍՀ (1960), ԽՍՀՄ (1971) ժողովրդական արտիստ: Ավարտել է Երևանի (ստեղծագործական, 1947) և Մոսկվայի (դաշնամուրի, 1948) կոնսերվատորիաները, կատարելագործվել Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում (1946-1948):

1950-1956-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Ինը տարեկանում գրել է «Պիոներական քայլերգը», որը հրատարակվել է Եղիշե Չարենցի աջակցությամբ: Վաղ շրջանի ստեղծագործություններում՝ Դաշնամուրի (1944), Ջութակի (1949) կոնցերտներ նվագախմբի հետ, նկատելի է Ա.Ե. Խաչատրյանի և Մ. Ռախմանինովի ոճերի ազդեցությունը:

Բաբաջանյանի ստեղծագործական դրամատիզմը, դինամիկ, մեղեդային և հարմոնիկ հագեցվածությունն առավել բնորոշ են դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադին» (1950, ԽՍՀՄ պետական մրցանակ՝ (1951), Դաշնամուրային տրիոյին (1952), Ջութակի և դաշնամուրի սոնատին (1959), Թավջութակի կոնցերտին (1962): Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 1-ին փառատոնում (1947, Պրահա) Բաբաջանյանի «Վաղարշապատի պարը»«էքսպրոմտը» և 

«Պրելյուդը» արժանացել են 1-ին մրցանակի: Ժամանակի նորարարարական շնչով են ստեղծվել «Պոլիֆոնիկ սոնատը» (1947, 2-րդ խմբ.՝ 1956), «Վեց պատկերը» (1965, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1966), № 3 կվարտետը (1976): Ճանաչված են նաև Բաբաջանյանի «էլեգիան»«Հայկական ռապսոդիան» (համահեղինակ՝ Ա. Հարությունյան), Նոկտյուռնը: Յարալյան Գեորգի <<Առնո Բաբաջանյան>> (ընկերական շարժ): Հայաստանի ազգային պատկերասրահ:Բաբաջանյանի մեղեդային բացառիկ տաղանդը, խոր զգացմունքայնությունը առավելագույնս դրսևորվել են նրա հայրենասիրական ու քնարական երգերում և թատերական (Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», Գ. Սունդուկյանի անվ. թատրոն) ու կինոերաժշտության («Առաջին սիրո երգը», համահեղինակ՝ Ղ. Սարյան, «Ամպրոպի արահետով»«Անձամբ ճանաչում եմ»«Երջանկության մեխանիկան», ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1983) մեջ: Երևանում Բաբաջանյանի անունով կոչվել է փողոց, կանգնեցվել նրա հուշարձանը (2003, քանդակագործ՝ Դ. Բեջանյան): Մահացել է 1983 թվականի նոյեմբերի 11-ին Երևանում:


Աղբյուրը՝

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Տես նաև՝ 

Թաշչյան Ս.Ս., Առնո Բաբաջանյան, Ե., 1961: 

Григорян А., Арно Бабаджанян, М., 1961; 

Аматуни С., Арно Бабаджанян. Инструментальное творчество. Исследование, Е., 1985;

Тероганян М., Арно Бабаджанян, М., 2001.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am