Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Ազով-սևծովյան երկրամասի հայկական պետական թատրոն

 ԱԶՈՎ-ՍԵՎԾՈՎՅԱՆ ԵՐԿՐԱՄԱՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ. Հյու-սիսային Կովկասի հայկական պետական դրամայի և օպերետի թատրոն, գործել է Դոնի Ռոստովում՝ 1931-ից, սպասարկել Հս. Կովկասի և Ղրիմի հայ բնակչությանը: Բացվել է Բ. Լավրենյովի «Բեկում» պիեսի ներկայացումով (ոեժ. Ա. Բուրջալյան): Խաղացանկում էին՝ Վ. Կիրշոնի «Հաց», Սունդակյանի «Պեպո»«Խաթաբալա», Ս. Բաղդասարյանի «Արյունոտ անապատ», Դեմիրճյանի «Քաջ Նազար», Շիլլերի «Սեր և խարդավանք» ևն: Թատրոնում աշխատել ևն ռեժիսորներ Ա. Բուրջալյանը, Ա. Իվանովը, Ռ. Արմենյանը, Ճ. Խաչատրյանը, դիրիժոր Ն. Զաքյանը, դերասան-դերասանուհիներ Ա. Ասլանյանը. Ս. Բադալյանը, Հ. և Ի. Դանզասները, Մ. Լուսինյանը, Ն. Բեմսկին, Գ. Կոտովը և ուրիշներ: 1936-ին թատրոնին կից գործել է Բանվոր-երիտասարդական թատրոն (ղեկ. Վ. Ջեյթաղյան): Թատրոնում հյուրախաղերով հանդես Է եկել Հ. Աբելյանը (1933): Թատրոնը փակվել Է 1938-ին: 


Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 67-68:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am