ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ ժողովուրդների կենցաղը, սովորույթները, տեղաշարժերը, էթնիկ յուրահատկությունները, պատմամշակութային առնչությունները հետազոտող գիտություն: Հայաստանում ձևավորվել Է XIX դ., թեև ազգագրական գիտելիքներ կուտակվել են հնագույն ժամանակներից: Հայկական լեռնաշխարհի բնակչության մասին ազգագրական բնույթի տեղեկությունները հանդիպում են օտար և տեղական սեպաձև արձանագրություններում, Աստվածաշնչում, հնագիտական նյութերում: Հայ ազգագրության հարուստ ն արժեքավոր աղբյուրներ են անտիկ ժամանակաշրջանի հունա-հոոմեական, միջնադարյան հայ և օտար մատենագիրների, եվրոպացիճանապարհորդների երկերը, ժողովրդական բանահյուսությունը, Գարեգին Սրվանձտյանհնագիտական նյութերը, գրական ստեղծագործությունները, մանրանկարչությունը, պատմա-մշակութային այլ հուշարձաններ: XIX դ. 1-ին կեսից մի շարք հայ հեղինակներ (Ղ. Ինճիճյան, Մ. Թաղիադյան, Խ. Աբովյան, Ս՝. Բժշկյան, Ղ. Ալիշան և ուր.) սկսեցին գրառել և ի մի հավաքել ինչպես պատմության,  գրականության մեջ սփռված ազգագրական բնույթի հիշատակություններ, այնպես Էլ՝ իրենց ժամանակի հայ բնակչության կյանքի ու կենցաղի զանազան բնագավառներին վերաբերող նյութեր: XIX դ. 2-րդ կեսին հայկական զանազան քաղաքներում և հայաբնակ այլ կենտրոններում (Թիֆլիս, Մոսկվա, Պետերբուրգ ևն) հրատարակվող շատ պարբերականներ (այդ թվում՝ ոուսերեն) տպագրել են հայ ազգագրական նյութեր: XIX դ. 60-ական թթ-ից կանոնավոր ազգագրական գիտական գործունեություն Է ծավալել Գ. Սրվանձտյանը: ճանապարհորդելով Հայաստանի մի շարք գավառներում՝ նա գրի Է առել ու հրատարակել ազգագրական բազմաթիվ նյութեր, հետևողականորեն զբաղվել բանահավաքչական աշխատանքներով: Նրա ազդեցությամբ մի շարք հայ ազգագրագետներ ու բանահավաքներ (Ա. Սեդրակյան, Գ. Շերենց, Հ. Ալահվերդյան, Հ. Նազարյանց, Վ. Տեր-Մինասյան, Գ. Տեր-Աղեքսանդրյան և ուրիշներ) ձեռնամուխ եղան ազգագրության և բանահյուսության տարբեր բնագավառների նյութերի հավաքմանն ու հրատարակմանը: Գ. Խալաթյանցը 1887-ին Մոսկվայում կազմեց ազգագրական նյութերի հավաքման գիտականորեն հիմնավորված «Ծրագիր հայ ազգագրության և ազգային իրավաբանա-կան սովորությունների» (Ազգագրական հարցարան), ըստ որի Ե. Լալայանը հավաքեց և հրատարակեց բազմաթիվ նյութեր: Հիմնվեց մասնագիտական պարբերական՝ «Ազգագրական հանդես» (1895—1916), որտեղ տպագրվեցին Հայաստանի մի շարք նահանգների ու գավառների (Ճավախք, Վասպուրական, Գողթն, Արցախ ևն) վերաբերյալ արժեքավոր ուսումնասիրություններ: Զգալի քանակությամբ նյութեր հրապարակվեցին նաև «Էմինյան ազգագրական ժողովածուում» (1901 — 13): Այս շրջանում կարևոր ավանդ ունեցան ազգագրագետներ Ս. Հայկունին, Ա. Երիցյանը, Գ. Տեր-Հովհաննիսյանը (Քաջբերունի), Ս. Եղիազարյանը, Խ. Սամուելյանը և ուր.: Դարավերջին հետզհետե տարանջատվեցին բանահյուսությունն ու ազգագրությունը, վերածվելով գիտության ուրույն բնագավառների:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից (1920) հետո արգասավոր գործունեություն ծավալեցին ազգագրագետներ Ե. Լալայանը, Խ. Սամուելյանը, Ս. Լիսիցյանը և ուր.: Շարունակելով անցյալի լավագույն ավանդույթները, կիրառելով ազգագրական համընդհանուր ճանաչում ստացած մեթոդները՝ նրանց օգտագործեցին նաև տեխնիկական միջոցներ (լուսանկարում, ձայնագրում, չափագրում, քարտեզագրում, կինոնկարահանում ևն):

Ազգագրական ուսումնասիրությունները պատշաճ տեղ են գրավում նաև ՀՊՊԹ-ում (1920-ից), գիտության ու արվեստի ինստ֊ուտում (1926-ից), Հայաստանի կուլտուրայի պատմության ինստուտում, ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստուտում (1953-ից), հնագիտության ու ազգագրության ինստուտում (1952-ից), ԵՊՀ հնագիտության ու ազգագրության ամբիոնում (1969-ից), Հայաստանի ազգագրության պետական թանգարանում (1978-ից):

1950-ական թթ-ից հանգամանորեն հետազոտվեցին ժողովրդի տնտեսական զբաղմունքները՝ սերտորեն առնչված սովորույթներին ու կենցաղին: Հրատարակվեցին հայերի երկրագործական ու անասնապահական մշակույթին, ժողովրդական փոխադրամիջոցներին, չափագիտությանը, արհեստներին ու տնայնագործությանը, գյուղական բնակավայրին ու բնակարանին, տարազին ու հարդարանքին, կիրառական արվեստի տարբեր բնագավառներին, հասարակական-տնտեսական,  կենցաղային հարաբերություններին, կրոնական պատկերացումներին, հավատալիքներին ու պաշտամունքներին, գիտության պատմությանը, արդի կենցաղին ու սովորույթներին վերաբերող ուսումնասիրություններ: Հնարավորություններ ստեղծվեցին հայ ժողովրդական մշակույթի նյութերի քարտեզագրման ու ատլասավորման, մարդաբանական և Էթնոսո- ցիոլոգիական ուսումնասիրության համար:

«Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարով հրատարակվում են ինչպես թեմատիկ-ուսումնսաիրական բնույթի աշխատություններ, այնպես էլ ընտրովի նյութեր՝ ըստ Հայաստանի պատմաազգագրական շրջանների:

Հայ ազգագրագետների նոր սերունդն էր Վ. Բդոյան, Կ. Մելիք-Փաշայան, Վ. Աբրահամյան, է. Կարապետյան, Վ. Թէմուրճյան, Դ. Վարդումյան, Ա. Օդաբաշյան և ուր.:

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 56:

Տես նաև՝

Երաժշտական ազգագրություն:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am