Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Այվազովսկու պատկերասրահ

 ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ, կառուցել է Հ. Այվազովսկին 1845-ին, Թեոդոսիայում, որպես տուն և արվեստանոց, 1846-ին բացել իր նկարների առաջին ցուցահանդեսը, 1880-ին տունը վերածել հանրային պատկերասրահի: Այստեղ կազմակերպվել են Այվազովսկու նկարների ցուցահանդեսներ, երեկույթներ, որոնց ընթացքում ելույթներ են ունեցել ռուս մշակույթի գործիչներ, նան՝ հայեր, դերասան Պ. Ադամյանը, կոմպոզիտոր Ա. Սպենդիարյանը, ջութակահար Հ. Նալբանդյանը: Ղրիմի արվեստի այդ կենտրոնում մեծ ծովանկարչին աշակերտել են Ա. Կուինջին, Լ. Լազորիոն, Ա. Ֆեսլերը, Կ. Բոգաևսկին, Մ. Մահտեսյանը, Մ. Լատրին, Մ. Վոլոշինը: 1921-ին Այվազովսկու պատկերասրահը  ազգայնացվել է: 1941-ին ֆոնդերն ու արխիվը պատերազմից փրկվել, տեղափոխվեւ են Երևան: 1942-ին, Այվազովսկու ծննդյան 125-ամյակի աոթիվ, դրանք ցուցադրվել են Երևանում, 1944-ին վերադարձվել Թեոդոսիա: 1979-ին Այվազովսկու պատկերաասրահում բացվել է Մ. Սարյանի գործերի ցուցահանդես, իսկ Այվազովսկու պատկերաասրահի հավաքածուից՝ Այվազովսկու նկարների ցուցահանդես Մ. Սարյանի տուն-թանգարանում:

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 178:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am