ԱՍՏՂԻԿ, սիրո, գեղեցկության և ջրի աստվածուհին հին հայկական դիցարանում:Աստղիկ դիցուհու արձանն Արտաշատից (Ք.ա. 1-ին դար)

Համարվել է Վահագնի սիրեցյալը: Գլխավոր մեհյանը եղել է Տարոն գավառիԱշտիշատ ավանում (կոչվել է «Սենեակ Վահագնի»): Աստղիկին նվիրված սրբատեղիներ են եղել նաև Պաղատ լ. (Անձևացիք գավառ) վրա, Արտամետում (Վանի մոտ) և այլուր: Համարվել է Նոյի դուստրը, որն իբր ծնվել է ջրհեղեղից հետո ու բնակվել Տարոնում (Ասղնբերդում): Աստղիկին նվիրված տոնախմբությունը կոչվել է Վարդավառ, որը համընկել է Նոյի ավանդության հիշատակի օրվան: Այդ պատճառով Աստղիկին նվիրաբերել են վարդեր (այստեղից էլ՝ նրա վարդամատն մականունը), աղավնիներ, ցողել ջրով: Ավանդության համաձայն, Աստղիկը գիշերները լողացել է Եփրատի նեղ կիրճում և աննկատ մնալու համար մշուշով պատել Տարոնի հովիտը: Աստղիկը համապատասխանում է հունական Աֆրոդիտեին, որի՝ Հունաստանից բերված արձանները հելլենիստական Հայաստանում պաշտվել են իբրև Աստղիկի կուռքեր: Նույնացվել է Արուսյակ մոլորակին:

 

 

 

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 288:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am