Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Ասլամազյան քույրերի թանգարան

 ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ, բացվել է 1987-ին, Լենինականի «Կումայրի» պատմաճարտարապետական  արգելոցի համակարգում՝ իբրև առանձին պատկերասրահ (գեղարվեստական թանգարան): Ցուցանմուշները (մոտ 600 կտավ, դեկորատիվ- կիրառական արվեստի առարկաներ) նվիրել են Մ. և Ե. Ասլամազյան քույրերը: Առաջին հարկում ցուցադրվում են ՀՍՍՀ ժողովրդական նկարչուհի Մ. Ասլամազյանի նկարները (գեղանկար, գրաֆիկա), նկարազարդ թասեր, սպասք, մոմակալներ: Երկրորդ հարկում ներկայացված են ՀՍՍՀ վաստակավոր նկարչուհի Ե. Ասլամազյանի գործերը:

 

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 276:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am