Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Աշուղական երաժշտություն

 ԱՇՈՒՂԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ. ժողովրդական երգ ու նվագի վրա հիմնված կայուն ավանդույթներ ունեցող պրոֆեսիոնալ երաժշտության: Աշուղական երաժշտության մեջ լայնորեն օգտագործվում են երգի քառյակային և ավելի բարդ ձևեր: Կիրառվում է մեղեդու ծավալման երեք սկզբունք՝ ասերգային, երգային և պարերգային: Հայ Աշուղական երաժշտության մեջ մեղեդիների ելևէջային հիմքը կազմում է շուրջ 20 ձայնեղանակ: Առավել գործածական են ալտերացված հնչյանաշարով եղանակները: Ռիթմական բազմազան գծագրերը հիմնված են մետրական որոշակի ցանցի վրա, որը գոյանում է պարզ, բարդ և խառը տարբեր չափերից: Հաճախ է օգտագործվում 6/8 չափը՝ «տեղաշարժված» յամբի հետևյալ պատկերով: Լայնորեն կիրառվում են նաև 5/8, 7/8, 8/8 չափերը (տես Աշուղական չափեր):

Հայ աշուղական երգ-նվագը կատարող, առումով ուրույն դպրոց է, բնույթով՝ համերգային: Նրա անբաժան հատկանիշներից է իմպրովիզացիան: Աշուղները երգեցողությունը մատուցել են երաժշտական տարբեր գործիքների (սանթուր, քանոն, քամանչա, սազ, թամբուր, թաո, չոնգուր, քաման, ջութակ) նվագակցությամբ:


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 243:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am