ԱՇՈՒՂԱԿԱՆ ՉԱՓԵՐ երգելու համար հորինված վանկային ոտանավորների տեսակներ: Աշուղական չափերից ամենակարճը 5-վանկանի բայթավուրն է, որի փոփոխված ձևն է քյուշեթը: Տարածված չափերից են 10 վանկանի գյաֆը («Փոքր ինչ դադարիր/նավ ալեկոծման», Գյուրջի Նավե), 11 վանկանի ղոշման («Եթե մեղավո՛րը// մընա անպատիժ, աշխա՛րհը կեցություն// չի' լինի երբեք»), 11-վանկանի դաստանը («Ի՜նչ կենդան՛ի// Փոքրին կուլ տա՛լ// է ուզո՛ւմ, ձկի Փուշ լինի, կըխըրի բուկը», Ջիվանի) ևն: Աշուղական չափերից հայտնի են նաև բայաթին, դյուբեյթը, մուխամմազը, դիվանին, ռուբային ևն:

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 243:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am