ԱՇՈՒՂ (արաբ, սիրահար), հայ, ադրբեջանցի, վրաց և ՍՍՀՄ՝ մի շարք այլ ժողովուրդների, ինչպես նաև Արևելքի երկրների ժողովրդական պրոֆեսիոնալ արվեստագետ՝ բանաստեղծ-երգիչ-երաժիշտ: Աշուղը երգի ձևով մատուցում է սեփական բանաստեղծությունը՝ այն զուգորդելով ավանդական կամ ինքնաստեղծ մեղեդու հետ, որևէ երաժշտական գործիքով ինքն իրեն նվագակցելով (տես Աշուղական պոեզիա, Աշուղական երաժշտություն):

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 243:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am