ԱՇԵԼՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, վաղ հին քարի դարի հնագիտական մշակույթ: Հաջորդել է շելյան մշակույթին: Կոչվել է աոաջին գտածոների տեղի՝ Ֆրանսիայի Ամյեն ք. Սենտ-Աշյոլ արվարձանի անունով: Մոտավոր վաղեմությունը՝ 500—100 հազար տարի: Տարածված է Աֆրիկայամ, Եվրոպայի ու Ասիայի հվ-ում: Աշելյան մշակույթին բնորոշ են երկու կողմից տաշած օվալաձն, կլորավուն, եռանկյունաձև ձեռքի քարե հատիչները, ուղիղ շեղբով, կացնաձև և հատող այլ կոպիտ գործիքները: Հայաստանում Աշելյան մշակույթին վերաբերող մեծ քանակությամբ օբսիդիանն գործիքներ են գտնվել Արտենի լ. (ՀՍՍՀ Թալինի շրջ.) լանջերին (Արեգունի, Սատանի դար. Հարավային բլուրների կայաններ), Հրազդան գետի միջին հոսանքի վաղ քարեդարյան կայաններում (Արզնի, Լուսակերտ, Ջրաբեր, Կարմիր են):

Աշելյան մշակույթը ստեղծած մարդիկ գտնվել են նախնադարյան համայնական հասարակարգի զարգացման սկզբին բնակվել են քարայրերում, ծառերի փչակներում, բաց երկնքի տակ, օգտվել կրակից. գբաղվել որսորդությամբ ՝ ու հավաքչությամբ:
 
 

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 227:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am