ԱՍԵՐԳ, ռեչիտատիվ, վոկալ երաժշտության տեսակ, որ մոտիկ է երգեցիկ արտասանությանը: Հատկանիշներն են՝ գրական տեքստի ամեն մի վանկի կատարումը մեծ մասամբ երաժշտական մեկ հնչյունով, կանոնավոր չափի բացակայությունը, ռիթմի համեմատա-կան ազատությունը, բառային ու իմաստային շեշտերի խստիվ պահպանումը: Ասերգում առատորեն օգտագործվում են արտասանության ինտոնացիաներն ու հուզական երանգները: Հայկական ժողովրդական, գուսանա-աշուղական և հոգևոր երգերում (թվելյաց երգեր, «Սասունցի Դավիթ» էպոսի երգվող հատվածների զգալի մասը, ավետարանի ընթերցումը, սաղմոսերգությունը ևն) հնագույն ժամանակներից կիրառվում են բուն ասերգությունը կամ ասերգային ոճը: Տես նաև Թվերգ: 

 

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 275:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am