Արվեստը ուշ միջնադարյան Հայաստանում: Այս ժամանակահատվածում աննպաստ քաղաքական ու տնտեսական հանգամանքներն իրենց բացասական ազդեցությունը թողեցին հայ կերպարվեստի զարգացման ընթացքի վրա:
Համընդհանուր տնտեսական ու քաղաքական ճգնաժամը սակավ չափով է անդրադառնում կիրառական արվեստի զանազան ճյուղերի զարգացման վրա: Հայտնի է, որ շատ երկրներ են վաճառահանվել հայկական գորգերը, որոնք անգամ պատկերվել են եվրոպական նկարիչների կտավներում: Հատկապես մեծ hամարում են ունեցել վիշապի ոճավորված պատկերով գորգերը՝ «վիշապագորգերը»: Հաջողությունների են հասել նաև ասեղնագործության, դաջման արվեստները:
XV դ. անկում է ապրում բազմադարյան ավանդույթներով հարուստ հայկական ճարտարապետությունը, որր երկրի ընդհանուր ծանր վիճակի արտահայտությունն էր: XVI-XVII դդ. հայ ճարտարապետները և շինարար վարպետները գործունեություն են ծավալում գաղթավայրերում և Օսմանյան կայսրությունում: Կոստանդնուպոլսի կառուցապատմանը իրենց ծանրակշիռ ներդրումն ունեն նշանավոր ճարտարապետ Սինանը (1489-1578) և Պալյանների գերդաստանի ներկայացուցիչները, որոնք որպես արքունի ճարտարապետներ, արգասավոր գործունեությամբ աչքի ընկան երեք հարյուրամյակ՝ սկսած XVII դարից:
Մարգարյան Հ.
Տես նաև՝
Դպրոցը ուշ միջնադարյան Հայաստանում:
Գիտությունը ուշ միջնադարյան Հայաստանում:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am