«ԱՐԾՐՈՒՆՈՒ ԹԱՏՐՈՆ», թատերական շենք Թիֆլիսում: Կառուցել է Գ. Արծրունին 1878—79-ին, իր միջոցներով: Բացվել է 1879-ի մայիսին: Ունեցել է պայտաձև հատակագծով դահլիճ: Այստեղ ներկայացումներ է տվել Մ. Բեհբությանի թատերախումբը, որի կազմում էին Գ. Տեր-Դավթյանը, Գ. Պարոն-Սարգսյանը, Վ. Փաշայանը և ուր.: 1882-ից «Արծրունու թատրոն»-ում տրվել եև հայերեն, վրացերեն, ռուսերեն ներկայացումներ: 1880-ական թթ. կեսին, շենքը վաճառվելուց հետո, կոչվել է «Վրաց ազնվականների թատրոն»: 1914-ին շենքն այրվել է: Տեղում կառուցված շենքում գործել է Գրիբոյեդովի անվ. ռուսական թատրոնը:

 

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 385:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am