ԱՐԾԱԹԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, դեկորատիվ-կիրառական արվեստի հնագույն և տարածված տեսակ, արծաթե  իրերի պատրաստում՝ հաճախ այլ թանկարժեք Երվանդունյաց ժամանակաշրջանի արծաթյա գավաթներ (Ք.ա. 5-4-րդ դարեր)մետաղների և քարերի համադրությամբ: Տարածված էր Հին Եգիպտոսում, Հունաստանում, Իրանում, Չինաստանում, Հնդկաստանում. Բյուզանդիայում և այլուր: Հայաստանում զարգացած էր հին ժամանակներից: Արծաթագործության ուշագրավ գեղ. առարկաներ են գտնվել Էրեբունիում, Երզնկայի շրջանում (մ. թ. ա. V—IV դդ.), Արտաշատում (մ. թ. ա. II—I դդ.): Հետագայում Արծաթագործությունը զարգացել է Վան, Երզնկա, Կարին (էրզրում). Անի, Երևան, Ալեքսանդրապոլ, Թիֆլիս, Կ. Պոլիս, Ախալցխա, Շուշի, Շամախի ն այլ քաղաքներում: Արծաթագործության հիանալի նմուշներ են ստնղծել Կիլիկիայի հայ վարպետները: Կիրառվել հն զանազան տեխնիկական հնարներՌազմի և հաղթանակի տեսարաններով արծաթյա թաս Քարաշամբից՝ ձուլում, դրվագում, ցանցկեն. փորագրություն, դրոշմում, սնադապատում, արծնակիտոլմ (էմալապատում): Հայ վարպետները պատրաստում էին թագեր, խույրեր, գավազաններ, կանացի նուրբ մանյակներ, ապարանջաններ, ճակատնոցներ, թասակներ, ականջօղեր, հերազարդեր, գոտիներ, սպասք, ձեռագրակազմեր, եկեղեցական սպասք: Խորհրդային շրջանում հայկական Արծաթագործության ավանդույթները շարունակել են Վ. և Գ. Հացագործյանները, Ժ. Չուլոյանը, Հ. Փիլիպոսյանը, Ն. Քյուրքչյանը և ուր.: Նրանց ստեղծագործությունները ցուցադրվել են հանրապետական, միութենական ն արտասահմանյան ցուցահանդեսներում: Արծաթյա բարձրորակ իրեր է արտադրում Երևանի ոսկերչական գործարանը: Տես նաև Ոսկերչություն:

 

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 379:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am