ԱՐԹԻԿԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, կազմակերպվել Է 1936-ին, բացվել Գ. Սունդուկյանի «Պեպո» պիեսի ներկայացումով: Խաղացանկում էին՝ Շիրվանզադեի «Պատվի համար», Պարոնյանի «Պաղտասար աղբար», Սունդուկյանի «Քանդած օջախ», Շկվարկինի «Ուրիշի երեխան» ևն: Թատերախմբի կազմում են եդել՝ ռեժիսորներ Ս. Հովհաննիսյանը, Ա. Խոսրովը, Հ. Մանվելյանը, Գ. Կոտովը, Բ. Բժիկյանը, նկարիչներ Ս. Գասպարյանը, Ս. Անճարակյանը, դերասան- դերասանուհիներ Ս. Բադալյանը, Ս. Խալաթյանը, Գ. Հակոբյանը, Գ. Յաղջյանը,  Գ. Պետրոսյանը, Ժ. Թովմասյանը, Ն. Աբալյանը, Գ. Պայազատը, Վ. Եղշատյանը, Ժ. Էլոյանը, Ա. Հովհաննիսյանը, Մ. Գալոյանը և ուր.: Արթիկի պետական թատրոնում հանդես են եկել Ս. Սուրենյանը, Գ. Ջանիբեկյանը: Փակվել է 1949-ին: 1959-ից գործում է ժողովրդական թատրոն:

 

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 374-375:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am