«ԱՐՇԱԿ Բ» հայկական ազգային դասական առաջին օպերան: Տ. Չուխաճյանի մեծակտավ անդրանիկ ստեղծագործությունը: Ավարտվել Է 1868-ին, Կ. Պոլսում, ըստ Տիգրան ՉուխաճյանԹ՝. Թերզյանի երկլեզվյան (հայերեն, իտալերեն) լիբրետոյի (հայոց արքա Արշակ Բ-ի և թագուհի Օլիմպիայի, իշխանուհի Փառանձեմի և իշխաններ Գնելի ու Տիրիթի, ինչպես նաև Հայաստանի, Պարսկաստանի և Բյուզանդիայի փոխհարաբերությունների մասին Փավստոս Բուզանդի և Մովսես խորհնացու հաղորդած վիպախառն տեղեկությունների հիման վրա):

Գործողությունը կատարվում է Արմավիրում, 365—367-ին: Թերզյանի լիբրետոն ըստ ժանրի «քնարական ողբերգություն» է: Չուխաճյանը, մարմնավորելով լիբրետոյի քնարական հիմնական գիծը և միաժամանակ բացահայտելով դրամատիկ, ու հերոսական շեղումները, ստեղծել է եվրոպական «մեծ օպերայի» ավանդույթիՀատված <<Արշակ Բ>> օպերայի պարտիտուրայից լայնաշունչ երկ: Օպերան ամբողջական բեմադրվել է Երեանի օպերայի և բալետի թատրոնում, 1945-ին (ՍՍՀՄ պետ. մրց. 1946), վերաբեմադրվել՝ 1956-ին, 1971-ին ե 1984-ին: Մշակվել Է նոր լիբրետո (հեղինակ՝ Ա. Գուլակյան), որը հիմք է հանդիսացել օպերան ընթերցելու որպես պատմահայրենասիրական ներկայացում: Ստեղծվել է օպերայի նոր խմբագրություն (երաժշտ. խմբագիրներ՝ Ա. Շահվերդյան, Լ. Խոջա-Էյնաթյան): Ներկայացումներին մասնակցել են Պ. Լիսիցյանը, Շ. Տալյանը, Մ. Երկաթը (Արշակ), Հ. Դանիելյանը, Գ. Գասպարյանը (Օլիմպիա), Տ. Սազանդարյանը (Փաոանձեմ) և  ուր.:
 
 

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 401:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am