«ԱՐԵՎԵԼՅԱՆ ԹԱՏՐՈՆ», հայ աոաջին պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնը նոր ժամանակներում: Հիմնադրվել Է 1861-ին, Կ. Պոլսում, Մ. և Ա. Ալթունյան եղբայրների ջանքերով, բացվել Ռոթայի «Երկու հիսնապետ» պիեսի ներկայացումով: «Արևելյան թատրոնը»  առաջին թատերաշրջանում գործել է իտալացի ռեժիսոր Ասթիի, այնուհետև՝ Պ. Մաղաքյանի գլխավորությամբ: 1865-68-ին կոչվել Է «Հայ դերասանական ընկերություն» (տնօրեն՝ Ս. Հեքիմյան): Թատրոնի խաղացանկում գերիշխել են ֆրանսիական ռոմանտիկ, դրաման (Վ. Հյուգո, Ա. Դյումա-հայր), իտալական կլասիցիզմի ներկայացուցիչների (Պ. Մետաստազիո, Վ. Մոնտի, Վ. Ալֆիերի), Մոլիերի երկերը և իտալական ավանդական սյուժեներով կատակերգությունները: Հայկական ազգային դրամատուրգիայից բեմադրվել են՝ Մ. Վանանդեցու «Միհրդատ»«Մեծն Ներսես», Թ. Թերզյանի «Սանդուխտ», Մ. Պեշիկթաշլյանի «Արշակ Բ», Ս. Հեքիմյանի «Վահրամ», Գ. Տեր-Պողոսյանի «Մխիթար Դյուցազն»«Արևելյան թատրոն»-ում է սկզբնավորվել արևմտահայ դերասանական դպրոցը՝ ի դեմս Վ. Փափազյանի, Մ. Էքշյանի, Պ. Մաղաքյանի, Հ. Վարդովյանի, Մ. Մնակյանի, Հ. Աճեմյանի, Ե. Գարագաշյանի, Դ. Թրյանցի, Թ. Ֆասուլյաճյանին ուր.: 1869— 1876-ին (որոշ ընդհատումներով) թատ¬րոնը գլխավորել է Պ. Մաղաքյանը. առաջատար դերասաններն էին Պ. Ադամյանը, Ա. Հրաչյան, Աստղիկը, Դ. Թրյանցը, Սիրանույշը, Մարի Նվարդը: Այս շրջանում է վերջնականապես ձևավորվել և պրոֆեսիոնալ բարձր մակարդակի հասել արևմտահայ դերասանական դպրոցը՝ ոոմանտիկ-սենտիմենտալ և մելոդրամային խաղաոճի որոշակիորեն արտահայտված տարրերով: «Արևելյան թատրոնը» նպաստել է 1860—70-ական թթ. արևմտահայ լուսավոր, շարժմանը և զգալի ավանդ ներդրել ազգային թատերարվեստի զարգացման մեջ:


Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 360:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am