ԱՐԵԳ, Արեգակն, Արև, կենսատու լույսի, անշեջ հրո, մաքրության, արդարության, զորության, ինչպես նաև խավարի ու չար ուժերի դեմ մարտնչող աստված հին հայկական դիցաբանության մեջ: Ըստ առասպելի, ծովային իր դղյակում գիշերը հանգստանալուց հետո, արշալույսին Արեգը քառաձի ոսկե կառքով ելնում է երկինք («արևել»), սլանում երկնակամարով և երեկոյան վերադառնում մոր գիրկը  («մայրամուտ»): Արեգի սրբազան արբանյակներն են համարվել թրազեն առյուծը և ամենատես արծիվը: Արեգ երկնքից իբր տեսնում է (այստեղից էլ՝ նրա «Ակն տիեզերաց»«Հայեկ» մականունները) երկրային արարքները և ընդունում արդար վճիռներ:

Արեգի պաշտամունքը հին Հայաստանում կրել է համընդհանուր բնույթ: Համարվել է Հայոց թագավորների հովանավորը: Արմավիրի նորակերտ տաճարում Վաղարշակ արքան հաստատել է Արեգի և Լուսեի կուռքերը: Գառնիի տաճարը նվիրվել է Արեգին: Արեգի անունով են կոչվել Հայաստանի մի շարք տեղանուններ, բուսանուններ, հին հայկական ամիսներից մեկը և յուրաքաևչյուր ամսվա առաջիև օրը: Արեգի պաշտամունքը (հետևորդները կոչվել են արևորդիներ) Հայաստանի որոշ գավառներում հարատևել է մինչև ուշ միջնադար: Արեգի պաշտամունքի հետքերն առկա են հայկական աղոթքներում, օրհնություններում, անեծքներում, երդումներում, երգերում, թաղման ծեսերում:
 

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 353:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am