ԱՌԱՍՏԱՂԱՊԱՏԿԵՐ, պլաֆոն (ֆրանս. plafond — առաստաղ), գեղանկարչական կամ քանդակագործական պատկերներով, ճարտարապետական-դեկորատիվ մոտիվներով զարդարված առաստաղ կամ որևէ շինության հարթ, թաղակապ, գմբեթավոր ծածկը զարդարող դեկորատիվ, գեղանկարչական ստեղծագործություն: Առաստաղները նկարազարդվում էին Հին Եգիպտոսում, անտիկ աշխարհում: Հայաստանում հատկապես տարածված են եկեղեցիների ու նրանց գավիթների (Էջմիածևի տաճար, Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցի, Հոռոմոսի վանք ևն) նկարազարդ և հիմնականում քանդակազարդ առաստաղները: Ըստ՝ Թովմա Արծրունու, վեհաշուք տեսք է ունեցեւ ճարտարապետ Մանուելի կառուցած՝ Գագիկ Արծրունու Աղթամարի պալատի առաստաղը: Առաստաղապատկերի արվեստի զարգացումը շարունակվել  է նաև ՀՍՍՀ-ում: Ժամանակակից ուշագրավ Առաստաղապատկերներ է ստեղծել Հ. Սիրավյանը Մոնրեալի միշազգային ցուցահանդեսի («էքսպո-81»), Հնդկաստանի միջազգային տոնավաճառի (1982) խորհրդային տաղավարների հայկական բաժիններում (տոնավաճառի ոսկե մեդալ՝ 1982), էջմիածնի Կոմիտասի թանգարանում (1969, Հ. Հակոբյանի և Ա. Մելքոնյանի հեղինակակցությամբ):

 

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 255-256:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am