Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Արարատյան թագավորության մշակույթը

 Արարատյան թագավորության մշակույթը: Հայաստանում բրոնզեդարյան նյութական և հոգևոր մշակույթի ավանդույթները պահպանվում և իրենց հետագա զարգացումն են ապրում Արարատյան թագավորության շրջանում:

Մուսասիրում գտնվող Խալդի աստծու տաճարըԹագավորության քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում կարևոր դեր էին կատարում ամրոցներն ու տաճարները: Խոշոր բնակավայրերը հիմնավորապես ամրացվում էին պարիսպներով: Բնակատեղի կենտրոնում տեղադրված էր միջնաբերդը, որն ապաստան էր ծառայում երկարատև պաշարումների ժամանակ: Ամրոցատիպ ճարտարապետական հուշարձաններից հատկապես լավ են ուսումնասիրված Էրեբունին և Թեյշեբաինին: Հարուստ հնագիտական նյութ է հայտնաբերվել նաև պատմական Հայաստանի՝ ներկայումս Թուրքիայի և Իրանի սահմաններում գտնվող տարածքներում: Բերդաքաղաքների պեղումների ժամանակ բացվել են նաև պաշտամունքային զանազան կառույցներ: Արարատյան թագավորության պաշտամունքային կառույցների շարքում բացառիկՈւրարտուի գլխավոր աստված Խալդին առյուծի վրա (որմնանկար, Էրեբունի, Ք.ա. 8-րդ դ.) տեղ էր զբաղեցնում տերության գլխավոր սրբավայրում՝ Մուսասիրում գտնվող Խալդի աստծո տաճարը: Եզակի նշանակություն ունեցող այդ կառույցի ճարտարապետական տիպի մասին կարելի է պատկերացում կազմել Սարգոն II-ի (722-705) պալատի բարձրաքանդակի պատկերից՝ ասորեստանցիների կողմից Խալդիի տաճարի գրավման և կողոպտման տեսարանից: Մուսասիրի տաճարը լիովին տարբերվել է Հին Արևելքում հայտնի պաշտամունքային կառույցներից և հիշեցնում է Հին Հունական դասական տաճարների նախատիպը: Տաճարը կառուցվել է բարձր դիրք ունեցող հարթակի վրա և ունեցել է ճակտոնով ավարտվող երկթեք տանիք: Տաճարի մուտքի երկու կողմերում կանգնեցված են եղել երկու արձաններ, իսկ ճակատը զարդարվել է խոյակներով պսակված վեց սյուներով: Ասորեստանցի արվեստագետը պատկերել է նաև ուռուցիկ միջնամաս ունեցող կլոր վահաններ, որոնք տեղադրված են սյուների և ճակատային պատի վրա: Այդ վահաններր լավ հայտնի են Արարատյան թագավորության ժամանակաշրջանի հուշարձանների՝ Թոփրաք կալեի Ուրարտական Թեյշեբա աստծու բրոնզե արձանիկը (Ք.ա. 8-7-րդ դդ.)(Ռուսախինիլի), Ալթին թեփեի (Բարձր Հայք), Ադիլջեվազի (Արծկեի մոտ) և այլն պեղումներից: Վահաններով զարդարում էին ճարտարապետական հուշարձանների ներքին  հորինվածքը:

Արարատյան թագավորության ճարտարապետական արվեստի համար բնութագրական է եղել շինություններր ներսից ներկերով ու բազմագույն քարերով զարգարելոլ արվեստը: Զարդարվեստի փայլուն նմուշներ են Արին-բերդի (էրեբունի), Կարմիր բլուրի (Թեյշեբաինի) շինություններում հայտնաբերված որմնանկարները: Դրանք բազմագույն են և վկայում են Արարատյան թագավորության ճարտարապետության մեջ գույնի առանձնահատուկ դերի մասին; էրեբունիի որմնանկարներից մեկում պատկերված է թագավորական որսի տեսարան, որի մասնակիցներից են ինքը՝ արքան, նրա մերձավոր մեծատոհմիկները, այրուձին ու հետևազորը: Սակայն, ընդհանուր աոմամբ, քարի վրա կատարված նախշազարդերն աննշան դեր էին կատարում թագավորության ժամանակաշրջանի շինությունների ներքին ու արտաքին հարդարանքում: Քանդակագործությունը, քարի վրա փորագրությունր ճարտարապետությունը լրացնող ու հարստացնող գործառույթ էին Արարատյան թագավորության հուշարձաններում: Փորագրության արվեստը զարգացում ուՈրմնանկար (Էրեբունի, Ք.ա. 8-րդ դ.) տարածում չէր ստացել նույնիսկ ժայռերի մեջ փորված անձավային շինություններում:

Արարատյան թագավորության ժամանակներից պահպանվել են նաև ժայռափոր շինություններ ու խորշեր, որոնք տարբեր գործառույթ են ունեցել: Դրանց մի մասը պաշտամունքային բնույթ է կրել և կոչվել է «Խալդիի դռներ»: Այդ տիպի հուշարձաններից նշանավոր է Վանի «Մհերի դուռ» անվանումը ստացած ժայռախորշը, որր գտնվում է ավելի քան 5 մետր բարձրության վրա: Աստիճանները տանում էին դեպի խորշի մուտքր, իսկ ժայռի ստորոտում գտնվում էր պաշտամունքային ստորգետնյա մեկ այլ շինություն: «Մհերի դուռ» խորշը հայտնի է կրոնական բնույթի սեպագիր արձանագրությամբ, որր փորագրվել է Իշպուինիի (825-810) և Մենուայի (810-786) օրոք: Լայն ճանաչում են ստացել նաև Վանի ժայռի մեջ փորված արհեստական անձավները և ընդարձակ շինություններր: Անձավների մի մասը, հավանաբար, դամբարանի դեր է կատարել:

Արարատյան թագավորությունում զարգացման բարձր մակարդակի էին հասել գեղարվեստական արհեստագործության այլևայլ ճյուղերը, հատկապես մետաղագործությունը: Մետաղյա իրերը հաճախ պատրաստվում էին թագավորի և մերձավոր շրջապատի պատվերով, աչքի էին ընկնում առանձնահատուկ շքեղությամբ և զարդարանքի հարստությամբ: Դրանցից են առյուծների ու ցուլերի դրվագված պատկերներ կրող դեկորատիվ վահաններ, որոնք զարդարված են երեք գոտիներով: Որմնանկար (Էրեբունի, 8-րդ դ.)Այդպիսի վահաններ պատրաստվում էին ոսկուց, արծաթից ու բրոնզից: Իրենց զարդապատկերներով ու շքեղությամբ ուշադրություն են գրավում նաև բրոնզյա սաղավարտներն ու կապարճները:

Տաճարները զարդարված են եղել թագավորների բրոնզյա մեծ արձաններով, բրոնզե քանդակներով ու արձանիկներով: Առարկաները հաճախ ոսկուց էին և ագուցվում էին թանկագին քարերով: Բարձր վարպետության էին հասել նաև խեցեգործ արհեստավորները:

Արարատյան թագավորության պետական կրոնում կենտրոնական տեղ էր գրավում Խալդի աստվածը: Նա գերիշխող դիրք ուներ դիցարանում և համարվում էր թագավորի հովանավոր աստվածը: Սեպագիր արձանագրություններում, որոնք պատմում են տաճարների շինարարության և նախատեսվող զոհաբերությունների մասին, Խալղիից հետո հիշատակվում են Թեյշեբա և Շիվինի աստվածները: Նրանք միասին առանձնանում են մյուս աստվածների շարքից և կազմում աստվածների գերագույն երրորդություն: Խալդին Արարատյան թագավորությունում տիրապետող դիրք նվաճած ցեղի տեղական աստվածն էր և պատկերվում էր ռազմիկի կերպարանքով: Նա օրհնում էր թագավորին արշավանքի մեկնելիս և օգնում նրան հաղթելու թշնամուն: Խալդի աստծու կինը դիցաբանի գլխավոր աստվածուհի Արուբանին էր: «Մհերի դռան» արձանագրությունում թվարկվում են Արարատյան թագավորության աստվածների անունները և նրանց մատուցվող զոհաբերությունները (ցուլեր, կովեր, ոչխարներ, այծեր և այլն): Պաշտոնական դիցաբանի մեջ էին մտնում նաև նվաճված երկրների ու քաղաքների, հարևան ժողովուրդների աստվածները: Աստվածները պատկերվում էին մարդու կերպարանքով, սակայն կարելի է հանդիպել նաև կենդանիներին ու թռչուններին բնորոշ առանձին բաղադրիչներ, որոնք, իրենց հերթին, հին տոտեմական պատկերացումների արտացոլում էին:

Արարատյան թագավորության դարաշրջանից պահպանվել են ավելի քան 600 սեպագիր արձանագրություններ, որոնք գրված են քարի, մետաղյա իրերի և կավե սալիկների վրա: Մեզ են հասել նաև մեհենագրային (հիերոգլիֆային) արձանագրություններ: Վանի թագավորության մեհենագրային համակարգը բաղկացած է շուրջ 300 նշաններից, որոնք դրվել են աջից ձախ, հորիզոնական գրության դեպքում՝ վերից վար (առանց բառանջատման): Մեզ են Հասել շուրջ 1500 մեհենագրային արձանագրություններ և մեհենանշաններ: Վերծանության աոաջին արդյունքների հիման վրա ենթադրվում է, որ մեհենագրային համակարգի լեզուն եղել է հնագույն հայերենը:

Սեպագիր արձանագրությունները միատիպ են և մեծ մասամբ հաղորդում են թագավորների ձեռնարկած արշավանքների և շինարարական աշխատանքների մասին: Այդ արձանագրությունների թարգմանությունը կապված է զգալի դժվարությունների հետ և լիակատար ու վերջնական համարվել չի կարող:

Թագավորությունում տարածում ստացած սեպագիր դպրությունը՝ Ք. ա. IX դ. ընդօրինակվել է Ասորեստանից: Ընդ որում փոխ են առնվել ոչ բոլոր նշանները, վերցվածն էլ պարզեցվել է: Մեզ հասած հնագույն արձանագրություններր թվագրվում են՝ Ք.ա. IX դ. 30-ական թվականներով և պատկանում են Սարդուրի I-ի կառավարման ժամանակահատվածին; դրանք կազմված են ասուրերեն լեզվով: Սակայն արդեն հաջորդ թագավորը՝ Իշպուինին, և նրա ժառանգորդներն իրենց վիմագիր Հաղորղումները կատարում էին տեղական լեզվով: Առանձին սեպագիր նշաններով արտահայտվել են ձայնավորները, երկձայն և եռաձայն վանկերը: ԳաղափարագրերնՄեհենագիր և սեպագիր կավե սալիկներ Վանի թագավորությունից արտահայտել են ամբողջական բառեր և հասկացություններ: Գաղափարագրերի մի տարատեսակն են որոշարկիչներր (դետերմինատիվներ), որոնց շնորհիվ տարբերակվում են որոշ հատուկ անուններ: Օրինակ, ճշգրտորեն նշվում է՝ «ժողովուրդ», թե՞ «երկիր» է կոնկրետ անվան ներքո:  Գրում էին ձախից աջ, առանց բառանջատման:

Օտար լեզվից փոխառված լինելու հետևանքով Արարատյան թագավորությունում տարածում ստացած սեպագիր դպրությունը ճշգրտորեն չի հաղորդել տեղական լեզվի հնչյունական համակարգը: Ուստի դժվար է որոշել թե ինչպես են արտասանվել սեպագիր արձանագրություններում վկայված բա֊ռերր, ինչը և զգալիորեն դժվարացնում է լեզվի ուսումնասիրությունը: Այդ լեզուն, սովորաբար, ազգակից են համարում <<Մհերի դուռ>> կոչվող հուշարձանըՀյուսիսային Միջագետքում բնակվող խուռիների (խուռիերեն) լեզվին: Վերջին ժամանակներս փորձեր են արվել նմանություններ տեսնել այդ լեզուների և դաղստանյան լեզուների միջև: Այն կարծիքն է հայտնվել նաև, որ Արարատյան թագավորության սեպագրերի լեզուն ազգակցություն ունի Հնդեվրոպական նախալեզվի հետ: Առայժմ անմիջական ազգակցական կապ դժվար է մատնանշել հայերենի և սեպագրով ավանդված լեզվի միջև: Փոխարենը հայտնի են բառապաշարային բնույթի բազմաթիվ ընդհանրություններ, որոնք տարբեր կերպ են բացատրվում մասնագետների շրջանում: Ավելի ծանրակշիռ են տեղանունների (Աբիլիանի-Աբեղեանք, Զաբախա-Ջավախք, Ծուլուկի-Ծդուկ, Ծուփա-Ծոփք և այլն) ընդհանրությունները:

Արարատյան թագավորության հարուստ ու բազմազան մշակույթի ազդեցությունը տարածվել է նրա սահմաններից շատ հեռու՝ հասնելով մինչև Փոքր Ասիա, Միջերկրածովյան շրջան, Կովկաս և Իրան:

                                                                                                   Մարգարյան Հ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am