ԱՐԱՄԱԶԴ, հայկական դիցարանի գերագույն աստվածը: Համարվել է երկնքի և երկրի ստեղծողը, պտղաբերության հովանավորողը, բոլոր դիցուհիների և աստվածների հայրը, մեծարվել «արի», «իմաստուն», «մեծ» և «ամենազոր» տիտղոսներով: Արամազդի պաշտամունքը Հայաստան է թափանցել Իրանից (փոխարինել է հայոց հին գերագույն աստծուն), հավանաբար՝ մ. թ.' ա. VI—V դդ.: Արամազդի գլխավոր սրբատեղիները եդել են Բարձր Հայքի Դարանադյաց գավաոի Անի ամրոցում. Պաղատ լ. (Վասպուրականի Անձնացյաց գավառում) վրա՝ «Տուն Արամազդա և Աստղկան» անունով: Արամազդին ձոնված տոները նշվել են ամանորյա հանդիսությունների ժամանակ: Նրան զոհաբերել են սպիտակ կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, շորի): Արամազդի պաշտոնով համապատասխանել է հունական Զևսին, պարսկական Ահուրամազդայիև, հռոմեական Յուպիտերին, հնդկական Ինդրային: Հելլենիստական շրջանում Արամազդին փոխարինել է Դիոս-Զևսը: Արամազդի մեհյաններն ու արձանները կործանել են Տրդատ Գ թագավորը և Գրիգոր Ա Լուսավորիչը՝ քրիստոնեությունը Հայաստանում տարածելիս:

Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am