ԱՆՈՒՇ, հայկական ժողովրդական երաժշտական լեզվով գրված աոաջին լիավարտ օպերան, որ ազգային օպերային գրականության մեջ հիմնադրեց ոճական նոր Գոհար Գասպարյան-Անուշ, Ավագ Պետրոսյան- Սարո:ուղղություն: Երաժշտությունը և լիբրետոն (ըստ. Հ. Թումանյանի համանուն պոեմի) գրել է Ա. Տիգրանյանը, 1908—12-ին: Աոանձին հատվածներ աշակերտների ուժերով ներկայացվել են 1908-ին, Թիֆլիսում, աոաջին բեմադրությունը՝ 1912-ին, Ալեքսանդրապոլում, սիրող դերակատարներով (Անուշ՝ Ա. Մարիկյան, Սարո՝ Շ. Տալյան): Բազմիցս խաղացվել է Կովկասի Ռուսաստանի, արտասահմանի հայաբնակ վայրերում: Լրիվ նվագախմբով պրոֆեսիոնալ կատարողներով, հեղինակի ղեկավարությամբ ներկայացվել է Հ. Թումանյանի ծննդյան 50-ամյակին, Թիֆլիսի Արտիստական թատրոնում (1919): Երեանի օպերայի և բալետի թատրոնում «Անուշը» բեմադրվել է 1935-ին, վերաբեմադրվել՝ 1939-ին, 1956-ին, 1969-ին: Գլխավոր դերերգերը կատարել են. Անուշ՝ Հ. Դանիելյան, Թ. Խաչատրյան, Գ. Գասպարյան, Ա. Թութունջյան, Է. Ուզունյան, Սարո՝ Շ. Տալյան, Ա.Պետրոսյան և ուր.: «Անուշը» բեմադրվել է նաև Բաքվում (1941, 1956), Մարսելում (1970), Փարիզում (1972), Հալեպում (1970), Միչիգանում (անգլ., 1981): Կլավիրը հայերեն և ռուսերեն հրատարակվել է Երևանամ, 1954-ին:


Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 226:
 

Տես նաև՝

Դրվագ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից

Դրվագ Արմեն Տիգրանյանի  «Անուշ» օպերայից

Դրվագ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am