Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Անտունի (Կոմիտասի մեներգը)

 «ԱՆՏՈՒՆԻ», Կոմիտասի մեներգը դաշնամուրի նվագակցությամբ: Հիմքում ընկած Է պանդխտի հոգեվիճակն արտահայտող գեղջկական մի երգ, որն իր բանաստեղծական և  երաժշտական խոր բովանդակությամբ ընդհանրացնում է հայ ժողովրդական երգերի այդ ժանրի (տես Պանդխտի երգեր) լավագույն հատկանիշները: Խոսքն աոաջին անգամ գրառել և տպագրել է Գ. Սրվանձտյանը («Մանանա», 1876): Այս և ժողովրդական այլ տարբերակների հիման վրա լույս է տեսել Կոմիտասի և Մ. Աբեղյանի լրացումով ու խմբագրումով («Հազար ու մի խազ», 1903): Մեղեդին հայտնաբերել և մշակել է Կոմիտասը (հրատ. «Հայ քնար» ժող., 1907): Դրամատիկորեն լարված, ողբերգական բնույթի այդ երգ-մենախոսությունը խտացնում է կոմիտասյան արվեստի, մասնավորապես՝ ինքնատիպ ներդաշնակության և դաշնամուրային շարադրաձնի կարևորագույն գծերը:

Գրականության ցանկ
 
 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 225:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am