ԱՆՏՈՒՆԻ, հայկական ժողովրդական երգի տեսակ: Բանաստեղծական առումով՝ հնագույն գուսան, հայրենների մի ճյուղը, որ ժողովրդականանալով, «Անտունի» անունով, գրի է առնվել XVI—XIX դդ.: Բովանդակությամբ հարսանեկան, սիրային, լացի, օրորոցի և, հատկապես, պանդխտի երգեր են: Անտունիներում պահպանվել են հայրենների հիմնական կերպարային կարգը և բովանդակությունը: Նրանց սկգբնական՝ միջին հաերեն լեզուն կրել է տեղական բարբառի (մասնավորապես՝ Ակնի) ազդեցությունը, երբեմն էլ փոփոխվել են բանաստեղծական չափն ու ոիթմը, կառուցվածքը, և գոյացել են միևնույն հայրենների փոփոխակ Անտունիներ: Պահպանվել են նաև հայրենների արտահայտման սեղմությունը, նրբությունը, պատկերավորությունը, ոտանավորի երաժշտականությունը: Ձևով և բովանդակությամբ Անտունիները բնիկ ազգային երգեր են: Երաժշտական աոումով՝ միջնադարյան գուսանական եղանակների ժողովրդականացած տեսակ: Անտունիներին բնորոշ են զարդարուն ոճի և ազատ իմպրովիզացիոն բնույթի հանդարտահոս, բայց ներքուստ լարված, «քաղցրանվագ» քնարական կամ՝ քնարադրամատիկական եղանակներ, որ միջին տեղ են գրավում բուն ժողովրդական և տաղային մեղեդիների միջև: Երգվելիս ընդմիջվել են ասերգային կամ արտասանական դարձվածքներով («հա յա՛ր» կամ «հայ յար» կրկնակը): Երբեմն երաժիշտ-բանասերները «Անտունի» են կոչել հայ պանդխտի վիշտն ու կարոտը դրսևորող միջնադարյան երգերը, այստեղից էլ ենթադրել նրա ծագումը:

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 224-225:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am