Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Անիի մանրանկարչության դպրոց

 ԱՆԻԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ, հայկական մանրանկարչության դպրոցներից: Ձևավորվել է Անիի գրչության կենտրոնում, ոչ միայն բուն քաղաքի Խորան (Հաղպատի ավետարան, ծաղկող՝ Մարգարե, 1211 թ.)գրչատներում, այլև մերձակա մշակութային օջախներում (Հոռոմոսի, Բագնայրի, Արջո Առիճի վանքերում)՝ XI—XIV դդ.: Անիի մանրանկարչության դպրոցը գործել է մշակութային աշխույժ միջավայրում, քաղաքային դասից սերող պատվիրատուների հովանավորությամբ, որը և պայմանավորել է նրա աշխարհիկ ուղղվածությունը, ավանդ, ձևակերպումները կյանքի ու կենցաղի տարրերով հարստացնելու որոշակի ձգտումը: Այստեղ ստեղծված ձեռագրերում վանական կանոնական արվեստի խստաճաշակ պահանջներին փոխարինել են իրականությունից քաղված պարզ ու կենսալի հորինվածքները, որոնք իրենց բնույթով հարազատ էին քաղաքային դասին: XI դ. սկզբին Անիում են աշխատել «անպարտելի» Թադեոս գրիչը, Գրիգոր Մարգանեցի «ճարտար» գրիչը, Գևորգը և ուր.: XII դ. վերջին Հոռոմոսի վանքի գրչատանն է ստեղծագործել մանրանկարիչ Հովհաննեսը, որից մեզ հասել է երեք ձեոագիր: Նա հետևել է Մեծ Հայքի մանրանկարչության հնագույն ավանդույթներին: Մանրանկարչությունն Անիում վերելք է ապրել XIII դ. 1-ինԽորան (Հաղպատի ավետարան, 1211 թ.) տասնամյակներին: Նկարիչ Մարգարեն Անիի Բեխենց վանքում 1211-ին պատկերազարդել է «Հաղպատի Ավետարանը» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեո. N 6288)՝ Անիի մանրանկարչության դպրոցի ամենաբնորոշ ստեղծագործությունը: Որպես նորարար արվեստագետ, նա ստեղծել է ինքնատիպ մանրանկարներ, որոնք կաշկանդված չեն պատկերագրական կանոններով, ներկայացնում են կենցաղային դրվագներ, նկարչի ժամանակակիցների դիմանկարներ: Նույն գրչատանն է աշխատել ծաղկող Տիրացուն: Հայ մանրանկարչության մեջ առաջին անգամ Բեխենց վանքի նկարիչներն են հիշատակագրություններ թողել խորանների սյուների ու երիզների վրա (հավանորեն Անիի ճարտարապետական կառույցների բազմաձև վիմագրերի հետևությամբ): Այդ սովորույթին հետևել են նաև Անիի մանրանկարչության դպրոցի մյուս նկարիչները: Բազմաթիվ ձեռագրերի հեղինակ է շնորհալի գրիչ և մանրանկարիչ Իգնատիոս Հոոոմոսցին, որի լավագույն գործերից են. 1232-ի «Բագնայրի Ավետարանը» և 1236-ի տերունական պատկերների Խորան (Հաղպատի ավետարան, 1211 թ.)ամբողջական նկարաշարով Ավետարանը (Նոր Ջուղա, Ամենափրկիչ վանք, ձեո. N 36): Անիի մանրանկարչության դպրոցին է առնչվում Աբաս նկարչից հայտնի միակ մատյանը (պահվում է Չիկագոյի համալսարանի գրադարանում), որի մանրանկարներում առկա են քաղաքային տարազ կրող կերպարներ ու ճարտարապետական մանրամասեր՝ նման «Հաղպատի Ավետարանի» պատկերներին: Այս ձեռագրիՄուտքը Երուսաղեմ (Հաղպատի ավետարան, 1211 թ.) խորանների հեղինակն է Իգնատիոսը: 1298-ին Անիում ձեոագիր է ընդօրինակել և ծաղկել գրիչ Եղբայրիկը, տերունական և ավետարանիչների պատկերներն ստեղծել է Խաչատուրը: Անիի մանրանկարչության դպրոցում է կազմավորվել նկարիչ Մխիթար Անեցու արվեստը: Անիից մեզ հասած վերջին ձեռագիրը ստեղծել է քաղաքի եպիսկոպոս Հովհաննես Ոսկեփորիկը XV դ. սկզբին (Վիեննայի Մխիթարյանների մատենադարան, ձեո. 55):

Անի քաղաքի բազմակի ավերումների և տնեցիների արտագաղթի հետևանքով շատ ձեռագրեր են կորել, սակայն պահպանված փոքրաթիվ մատյանները վկայում են բարձր զարգացման հասած մանրանկարչության դպրոցի և մշակույթի մասին:
 
 

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 212:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am