«ԱՆԴՐԱՆԻԿ ԹԱՏԵՐԱԽՈԻՄԲ», հայ դրամատիկական թատերախումբ: Կազմակերպել է դերասան Անդրանիկ (Անդրանիկ Սողոմոնյան)՝ ընտանիքի անդամներով, 1921-ին, Թիֆլիսում: Ելույթներն սկսել է Կ. Պոլսում, ապա հանդես եկել Բուլղարիայում, Ռումինիայում: 1922-ին, Իզմիրում Հ. Աբելյանը միացել է խմբին, և խումբը վերանվանվել է «Աբելյան-Անդրանիկ» ու ելույթները շարունակել Եգիպտոսում, ապա՝ Ֆրանսիայում (առանց Հ. Աբելյանի): 1923-ից խումբը շրջագայել է ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներում, 1927-ից՝ հաստատվել Լոս Անջելեսում: Բեմադրվել են Սունդուկյանի, Պարոնյանի, Շիրվանզադեի, Շանթի, Շեքսպիրի, Գորկու, Հաուպտմանի, Շիլլերի և այլոց պիեսներից: «Անդրանիկի թատերախմբի»  հիմնական կազմը՝ Անդրանիկ, Ազնիվ Անդրանիկ (կինը). Գոհար Հարութ, Պերճուհի (դուստրերը), Եղիշե Հարութ (Հարությունյան, փեսան), Մագդա և Աստա Հարութները (թոռները): «Անդրանիկի թատերախումբը»  գոյատևել է մինչև 1980-ական թթ.:

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 197:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am