ԱՆԱՀԻՏ, մայրության, զգաստության, պտղաբերության, արգասավորության աստվածուհին հայկական դիցարանում: Համարվել է Արամազդի դուստրը: Մեծարվել է «Տիկին Հայոց»«Մեծ տիկին»«սնուցող մայր»«ոսկեմայր», «ոսկեմատն»«ոսկեծղի» և այլ տիտղոսներով: Անահիտի պաշտամունքը Հայաստանում առաջացել է անհիշելի ժամանակներից և սերտորեն առնչվում է մայրության պաշտամունքին: Ըստ դիցագետ Կրայցերի, Մերձավոր Արևելքում Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխը: Բրիտանական թանգարան (Լոնդոն)տարածված բոլոր Անահիտների նախատիպը հին հայոց Անահիտն  է: Անահիտի գլխավոր սրբատեղին եղել է Բարձր Հայքի Եկեղյաց գավաոի Երիզա ավանում, որի համար գավառը կոչվել է նաև Անահտական: Մ. թ. ա. 34-ին հոոմեական զորավար Մարկոս Անտոնիոսի զինվորները կողոպտել են տաճարը՝ ջարդելով և միմյանց միջև բաժանելով Անահիտի ոսկեձույլ արձանը: Անահիտի մեհյաններ են եղել նաև Արտաշատամ, Արմավիրում, Աշտիշատում, Բագարանում և այլուր: Քրիստոնեության տարածման ժամանակ (IV դ. սկիզբ) ավերվել են Անահիտի տաճարները: Անահիտը  համապատասխանել է պարսկական Անահիտային, հունական Արտեմիսին, հռոմեական Դիանային են:

XIX դ. վերջին Սատաղում (Երզնկայի շրջան) գտնվել է Անահիտին վերագրվող արձանի պղնձաձույլ գլուխ (պահպանվում է Բրիտանական թանգարանում), իսկ 1940-ին Կամոյի շրջանի Հացառատ գյուղում՝ Անահիտի պատկերով մեդալիոն:

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 183:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am