Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոն

 ԱՄՈ ԽԱՐԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՇՐՋԻԿ ԹԱՏՐՈՆ, դրամատիկ, թատրոն: Կազմակերպվել է 1926-ին, Երևանում, իբրև Գյուղշրջիկ թատրոն: Հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարն ու ռեժիսորն էր Ա. Խարազյանը: 1928-ին վերանվանվել է Պետական շրջիկ թատրոն (1933-ից՝ Ա. խարազյանի անվան): 1949-ին տեղափոխվել է էջմիածին, 1952-ին՝ փակվել: Թատրոնը նպաստել է գյուղական ինքնագործ թատերախմբերի և շրջիկ պրոֆեսիոնալ թատրոնների ստեղծմանը: Բեմադրություններից են՝ Շիրվանզադեի «Պատվի համար», Վաղարշյանի «Օղակում», Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», Գորկու «Թշնամիներ», Գուցկովի «Ուրիել Ակոստա», Շեքսպիրի «Օթելլո»: Թատրոնում պիեսներ են բեմադրել նաև Լ. Քալանթարը, Ս. Քոչարյանը, Վ. Աճեմյանը, Ա. Գուլակյանը. Վ. Վարդանյանը և ուր.: Տարբեր տարիներ թատրոնի կազմում են եղել՝ ՀՍՍՀ վաստակավոր արտիստներ Աշ. Խարազյանը, Վ. Բեզիջանյանը, Ս. Հովսեփյանը, Գ. Ջանոյանը, Վ. Փանոյանը, դերասաններ՝ Ժ. Գևորգյանը, Լ. Թառայանը, Հ. էմինին, Ա. Բաբյանը, Ա. Խալաթյանը, Ա. Կլեկչյանը, Ց. Սողոմոնյանը և ուր.:

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 164:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am