ԱՄԱՆՈՐ, տարեգլուխ, կաղանդ, տարվա աոաջին ամսի՝ նավասարդի աոաջին և տոնական օրվա անվանումը հին հայկական տոմարում: Համապատասխանում է է հռոմեական օրացույցի (հուլյան տոմարի) օգոստոսի 11-ին: Նշվել է որպես բնության պտղաբերության, բերք ու բարիքի տոն: Համաժողովրդական հանդիսությունները (ծիսական հացկերույթ, խնջույքներ, զոհաբերություններ, երգ ու պար, խաղեր, գուշակություններ, շնորհավորանքներ, բարեմաղթանքներ են) գլխավորապես տեղի են ունեցել հեթանոս հայերի սրբարան Այրարատ նահանգի Բագրեվանդ գավաոի Դիցավանում կամ Բագավանում (աստվածաքաղաք): Ըստ հինավուրց ավանդության, հայոց անվանադիր նախնի և գերագույն աստված Հայկը մ.թ.ա. 2492-ի Ամանորին ճակատամարտում սպանել է աշշուրա-բաբելական բռնակալ Բել-Նեբրովթին, որից հետո այդ թվականը հռչակվել է հայերի քաղաքական անկախության տարի, իսկ այդ օրը՝ տարեգլուխ: Հայաստանում հուլյան տոմարին անցնելուց (XVIII դ. վերջ) հետո, երբ հունվարի 1 ընդունվել է որպես տարեգլուխ, Ամանորի հին ծիսակատարությունները միախառնվել են մեռնող և հառնող բնությանը նվիրված ծեսերին (տես նաև Նոր տարի):

 

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 148-149:

Տես նաև՝

Ադոնց Ն., Հին հայոց աշխարհայացքն. նրա Պատմական ուսումնասիրություններ, Փարիզ, 1948:

Պողոսյան Ե., Նոր տարվա տոնը հին ու նոր հայոց քով, Վնն„ 1952:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am