«ԱԼՄԱՍՏ», Ա. Սպենդիարյանի օպերան: Լիբրետոն, ըստ Հ. Թումանյանի «Թըմկաբերդի առումը» պոեմի, գրել է Սոֆյա Պարնոկը: Կլավիրն ավարտվել է 1923-ին, գործիքավորումը շարունակվել մինչև 1928-ը (IV գործողությունը գործիքավորել է Մ. Շտեյնբերգը): «Ալմաստը» հայ ժողովրդի հերոսական-ազատաագրական պայքարն արտացոլող հոգեբանական-փիլիսոփայական բնույթի երաժշտական դրամա է: Առաջին բեմադրությունը` 1930-ին, Մոսկվայի Մեծ թատրոնի մասնաճյուղում (Ալմաստ՝ Մ. Մակսակովա): 1933-ին «Ալմաստ»-ի բեմադրությամբ բացվել է Երևանի Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնը (վերաբեմադրվել է 1939-ին, 1969-ին, 1971-ին և 1983-
ին): Ալմաստի դերերգը կատարել են Թ. Շահնազարյանը, Տ. Սազանդարյանը, Մ. Չմշկյանը, Գ. Գալաչյանը, Օ. Գաբայանը: «Ալմաստ»-ը բեմադրվել է նաև Օդեսայում (1930, ուկր.), Թիֆլիսում (1932, վրաց.), Տաշքենդում (1953), Նովոսիբիրսկում (1972), Փարիզում՝ ռուս և ֆրանսիացի կատարողներով (1951, նվագախմբի մասը կատարվել է երկու դաշնամուրով): Կլավիրը հրատարակվել է Երևանում, 1971-ին:

Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am