Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Ալավերդու պետական թատրոն

 ԱԼԱՎեՐԴՈՒ ՊեՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, կազմակերպվել Է 1934-ին՝ Ա. Արմենյանի ղեկավարությամբ: Բացվել Է Ջաբարլու «Յաշար» պիեսի ներկայացումով (ռեժ. Ռ. Արմենյան): Ալավերդու  պետական  թատրոնում են աշխատել ռեժիսորներ Հ. Ղազարյանը, Գ. Մուշեղյանը, Աշ-Մաթը (Մաթևոսյան), Ա. Կայծունին, նկարիչներ Ռ. Նալբանդյանը, Թ. Բերբերյանը, Ժ. Կարապետյանը, դերասան-դերասանուհիներ Արմո և Ռուզան Արմենյանները, Հ. և Ա. Մսրյանները. Ժ. Թովմասյանը. Հ. Պողոսյանը, Գ. Ասլանյանը, Աննա-Մելիքը, Վ. Միրիջանյանը և ուր.: Բեմադրվել են՝ Սունդուկյանի «Պեպո», Շիրվանզադեի «Պատվի համար», Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Վաղարշյանի «Օղակում», Օստրովսկու  «Անմեղ մեղավորներ», Սիմոնովի «Ռուս մարդիկ», Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», Մոլիերի «Ակամա բժիշկ» և այլն: Թատրոնում հյուրախաղերով հանդես են եկել Հասմիկը, Ե. Դուրյան-Արմենյանը, Ա. Ավետիսյանը, Հ. Ներսիսյանը և ուր.: Գ. Ջանիբեկյանը  բեմադրել է Գորկու «Վերջինները»: Ալավերդու պետական թատրոնը փակվել է 1951 թ.–ին:

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 80:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am