Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Ախալցխայի հայկական թատրոն

 ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, աոաջին ներկայացումները Ախալցխայում կազմակերպել է Մ. Ամրիկյանը, 1860-ին, տեղի թատերասերների ուժերով: 1880-ին հյուրախաղերով հանդես է եկել Պ. Ադամյանը՝ Ս. Սաֆրազյանի, Ս. Հովվյանի և այլոց հետ: 1906—07-ին թատերախումբը ղեկավարել է Ն. Հովհաննիսյանը: 1909-ին այստեղ ելույթներ է ունեցել Սիրանույշը: 1890-1910- ական թթ. թատրոնի զարգացմանը նըպաստել են թատերական գործիչներ Ս. Ազնավուրյանը. Խ. Թեխմիշճյանը և ուր.:

Խորհրդային իշխանության տարիներին թատրոնում հանդես են եկել Լ. Երամյանը, Հ. Աբելյաևը. Վ. Փափազյանը և ուր., ավելի հաճախ՝ Թբիլիսիի հայկական թատրոնը: 1937-ից թատրոնը դարձել է պետական, գոյատևել մինչև 1941-ը (ղեկ. Արտաշես Վրույր): Բեմադրվել են՝ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Սունդուկյանի «Պեպո»«Խաթաբալա», Շիրվանզադեի «Նամուս»«Պատվի համար», Դեմիրճյանի «Քաջ Նազար», Ն. Զարյանի «Վրեժ», Շիլլերի «Ավազակներ», Ծերեթելու «Կինտո» ևն: Այստեղ են աշխատել ռեժիսորներ Վ. Գասպարյանը, Հ. Բաղդասարյանը, Ա. Աղաջանյանը, նկարիչ Ա. Չիֆլիկյանը և ուր.: 1944-ից գործել է հայկական դրամատիկական խումբ (ապա՝ մշակույթի տան հայկական թատերախումբ):

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 98-99:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am