Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Ագուլիսի հայոց հոգևոր դպրոց

Ագուլիսի հայոց հոգևոր դպրոցը հիմնվել է 1867 թ.,  Պ. Պռոշյանի ջանքերով, տեղի բնակիչների միջոցներով: Նախապես եղել է եռդասյան և ունեցել նախակրթարան: Կանոնադրության համաձայն ընդունվել են բոլոր խավերի երեխաները:  Այն ղեկավարել են երեսփոխանների ժողովը և հոգաբարձությունից, տեսչությունից և  ուսուցիչներից կազմած խորհուրդը: 1909-ից, միանալով Ագուլիսի Հայկանուշյան օրիորդաց դպրոցին դարձել է հինգդասյան երկսեռ: Դասավանդվել են հայոց լեզու, հայոց պատմություն, ռուսերեն, ֆրանսերեն, թվաբանություն,  երգեցողություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն, գծագրություն, տոմարագիտություն, կենդանաբանություն,  երկրաչափություն:  Դպրոցում դասավանդել են Մ. Մսերյանը, Ս Մանդինյանը, Ն. Տեր-Ղևոնդյանը, Դ. Քալանթարյանը, Ա. Տեր-Մկրտչյանցը, Րաֆֆին, Մ. Մաքսուդյանը և ուրիշներ:

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 36:
 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am