Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Ագուլիսի Հայկանուշյան օրիորդաց դպրոց

 Ագուլիսի Հայկանուշյան օրիորդաց դպրոցը հիմնվել Է 1867-ին Պ. Պռոշյանի նախաձեռնությամբ և մեծահարուստ Մ. Տեր-Մկրտչյանի օժանդակությամբ: Նպատակն էր ուսուցչուհիներ պատրաստել Գողթան գավառի լուսավորության գործի համար: Ուսուցանել են  հայոց լեզու,  ռուսերեն, ֆրանսերեն, հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն, թվաբանություն, ձեռագործություն, նկարչություն, վայելչագրություն, երգեցողություն: Ոսումնարանում դասավանդել են Պ. Պռոշյանը, Ու. Ջալալայանը, Ն. Տեր-Ղևոնդյանը,  Րաֆֆին և ուրիշներ:

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 36:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am