Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Ագուլիսի գրչության կենտրոն

 Ագուլիսի գրչության կենտրոնը գործել Է XIV—XVIII դդ., Ս. Թովմա Առաքյալի վանքում: Այստեղ ընդօրինակվել Է շուրջ 90 ձեռագիր: Մեզ հասած աոաջին ձեռագիրը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, N 1571) 1375-ին ընդօրինակել է գրիչ Վարդանը: Ագուլիսի գրչության կենտրոնը ընդլայնել է իր գործունեությունը Հակոբ րաբունապետի ջանքերով: Մատթեոս գրիչը 1425-ին ընդօրինակել է Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանցը», իսկ 1447-ին՝ մի Տօնական, Թովմա գրիչը՝ Միքայել Ասորու «Ժամանակագրութիւն», Վարդան Արևելցու «Հավաքումն սյատմաթեան»  և Կիրակոս Գանձակեցու «Պատմություն Հայոց» աշխատությունները: Կազմողներից հայտնի են Մխիթարը և Հովսեփը:  XVI դարից վկայություններ կան միայն կազմարարության և ձեռագրերի նորոգման մասին: XVII դ-ից պահպանվել է ութ ձեոագիր: Ագուլիսի գրչության կենտրոնում ընդօրինակված տասը ձեոագիր գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարարանում: 

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 36:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am