Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Ադանայի գրչության կենտրոն

 ԱԴԱՆԱՅԻ ԳՐՉՈՒԹՅԱն ԿԵՆՏՐՈՆ գործել Է XIII—XVIII դդ.: Հիշատակվող աոաջին գրիչը Ստեփանոսն Է, որը 1244-ին Սմբատ Սպարապետի պատվերով ընդօրինակել Է Արիստոտելի «Ստորոգութիւնքը»: 1284-ին Ադանայի գրչության կենտրոնում գրիչ Կոստանդինը ընդօրինակել է մի ժողովածու, որը պահվում Է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում (ձեո. N 4207), իսկ 1290-ին գրիչ Խաչատուրը՝ Ավետարան: XIII դ. վերջին նշանավոր գրիչներ Ստեփանոս Գոյներերիցանցին, Պետրոսը և ուրիշներ ընդօրինակել են Աստվածաշունչ, որը սրբագրել և գլխագրել են Գևորգ Սկևռացի և Խաչատուր վարդապետները: XIV— XVI դդ-ից ձեռագրեր չեն պահպանվել: 1610-ին Ադանայի գրչության կենտրոնում ընդօրինակվել է Մաշտոց: Հիշատակություններ են մնացել գրչության ուսուցիչ Աբրահամի մասին, որից մեզ Է հասել 1639-ին ընդօրինակած Շարակնոց: Շարակնոց են ընդօրինակել նաև Մանուկ Մովսեսը (1646) և Սահակը (1659): XVII —XVIII դդ-ից հայտնի են տասից ավելի ձեռագրեր, որոնց մի մասը գտնվում Է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում:

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 39-40:

 

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am