«ԱԴԱՄՅԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ» հայկական դրամատիկական թատերախումբ Հալեպում: Հիմնադրվել Է 1961-ին, ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցության տեղական վարչության նախաձեռնությամբ: «Ադամյան թատերախումբ» է կոչվել Պետրոս Ադամյանի անունով: 1970-1986-ին խմբի ղեկավարն է եղել ԵԳԹԻ շրջանավարտ Գ. Քելեշյանը, 1986-ից՝ Հ. Չննոգյանը: Խմբի կազմում են Հ. և Վ. Սամվելյանները, Պ. Քելեշյանը, Հ. և Ա. Միքայելյանները, Հ. Գալաճյանը, Մ. Հրեշտակյանը, Ս. Մանուկյանը. Ս. Մոմճյաևը, Դ. Կոստանյանը և ուր.: Խաղացանկը կազմված է հայ, ռուս և արեմտաեվրոպական հեղինակների դասական ու ժամանակակից գործերից: «Ադամյան թատերախմբի» հետ ելույթ է ունեցել ՀՍՍՀ ժողովրդական արտիստուհի Վ. Վարդերեսյանը (1985): Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեոներում է» պիեսի բեմադրության գեղարվեստական ղեկավարն է եղել ՍՍՀՄ ժող. արտիստ Ս. Սարգսյանը (1986-1987): «Ադամյան թատերախումբ» բեմադրում է նաև մանկական պիեսներ:

 

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 39-40:
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am