ԱԴԱՄՅԱՆ Ստեփան Հովսեփի (ծ. 10.10.1959, Ստեփանակերտ), նկարիչ: Ավարտել է ԵՊԻ (1982), Երևանի գեղանկարիչների ստուդիան (1992): 1984-93-ին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում: Ադամյանի բնակարաններին («Հայկական տեսարաններ», շարք 1989), դիմանկարներին («Տատիկիս դիմանկարը», 1998 ևն), նատյուրմորտներին («Հայկական նատյուրմորտներ»«Կենցաղային նատյուրմորտներ», շարքեր ,1989-ից, «Ընկույզով   նատյուրմորտ»«Սոխերով  նատյուրմորտ», երկուսն էլ՝ 1996, «Ծաղիկներով պար», 2001, «Դաշտային ծաղիկներ», 2002, վերձին չորսը գրաֆիկա) բնորոշ են ռեալիստական և կուբիստական ոճերի համատեղումը: Անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում (1999):

 

Գրականության ցանկ
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 29:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am