ԱԴԱՄՅԱՆ Սաթենիկ Արտեմի (17(29).9.1875, Թիֆլիս- 17(30).7.1915, Բաքու) դերասանուհի: Սովորել է Ս. Պետերբուրգի դրամատիկ դասընթացներում (1901-03): 1898-1901, 1914-15-ին՝ Բաքվի հայկական թատերախմբի դերասանուհի: 1908-ին Թիֆլիսում Գ. Կ. Ավետյանի հետ կազմակերպել է թատերախումբ: Տարբեր խմբերի հետ շրջագայել է Կովկասում, Թուրքիայում, Բուլղարիայում: Քնարադրամատիկ. կերպարների լավագույն անձնավորողներից էր ՝ Սեդա (Շանթի «Հին աստվածներ»), Սուսան (Շիրվանզադեի «Նամուս»), Նատաշա (Գորկու «Հատակում», Օֆելյա (Շեքսպիրի «Համլետ», Լիգիա («Յո՞երթաս», ըստ Սենկևիչի) ևն :


Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 29:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am