ԱԴԱՄՅԱՆ Պետրոս Հերոնիմոսի. ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 21-ին  Կ. Պոլսում-4. 6. 1891, Կ. Պոլիս), դերասան: 1867-ից խաղացել է Կ. Պոլսի հայկական թատրոններում: 1870-ին Թ.Պ. Ֆասուլաճյանի խմբի հետ մեկնել է Նոր Նախիջևան, 1872-1875-ին գործել Պ.Ա. Մաղաքյանի խնբում, 1879-ին՝ Թիֆլիսի հայկական թատերախմբում, 1880-ին՝ Ախալցխայում, Ալեքսանդրապոլում: 1880-ին առաջին անգամ հայ բեմում ԱդամյանըՊետրոս Սդամյանը Համլետի դերում (Շեքսպիր <<Համլետ>>) կերտել է Համլետի (Շեքսպիրի «Համլետ») կերպարը : Ռեալիստական ոգով է կերպավորել Ֆրանցի (Շիլլերի «Ավազակներ»),  Ժադովի (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Չացկու (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Կորրադոյի (Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը») դերերը: Խաղացել է նաև հայկական պիեսներում՝ Ատրներսեհ (Մուրացանի «Ռուզան»), Մասիսյանց Միքայել (Սունդուկյանի «Էլի մեկ զոհ») և այլն: 1882-ին հրավիրվել է Շուշի ապա անցել Նոր Նախիջևան Դոնի Ռոստով: 1883-1885, 1887-1888-ի շրջագայությունը (Մոսկվա, Ս.Պետերբուրգ, Աստրախան, Կիև, Բաքու և այլն) մեծ համբավի է արժանացրել Ադամյանին: Հադես է եկել (երբեմն՝ ֆրանսերեն) Համլետի, Օթելլոյի (Շեքսպիրի «Համլետ»«Օթելլո»), Արբենինի (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Ուրիելի (Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Քինի (Ա. Դյումայի «Քին») դերերով: Ռուսական մամուլը նրան համեմատել է Թ. Սալվինիի և Ռոսսիի հետ: Ադամյանի արտահայտչաձևերը պայմանավորվել են նրա արվեստի ինքնատիպ լեզվի. դերասանական հղկված տեխնիկան՝ բացառիկ տվյալներով (թավշյա ձայն, հարուստ դիմախաղ, մարմնի պլաստիկա ևն): Ադամյանը գրել է նաև բանաստեղծություններ, ստեղծել գեղանկարչական և գրաֆիկական գործեր: 1961-ից Հալեպում գործում է «Ադամյան թատերախումբը»: Մահացել է 1891 թվականի հունիսի 4-ին Կոստանդնուպոլսում:


Գրականության ցանկ
 
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am