ԱԴԱՄՅԱՆ Կարապետ (Շառլ Մկրտչի) (1872, Կ. Պոլիս- 1947,  Փարիզ), նկարիչ: Սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափաելյան վարժարանում (1887-Կարապետ Ադամյան <<Ծովափին>>: Հայաստանի ազգային պատկերասրահ:93), միաժամանակ հետևել նկարչության մասնավոր դասընթացների: Ստեղծագործել է Կ. Պոլսում, 1897-ից ՝ Փարիզում 1927-ից՝ Փարիզի գեղարվետսի ազգային ընկերության անդամ: Ադամյանը Ֆրանսիական  թատրոններում ձևավորել է ներկայացումներ, հրապարակել հայ ժողովրդի ազատագրականԿարապետ Ադամյան <<Կինը ծովափին>>: Հայաստանի ազգային պատկերասրահ: պայքարին նվիրվագ գրաֆիկական գործեր, պատկերազարդել Ֆրանսիական հեղինակների երկեր (շուրջ 150 գրիք): Ստեղծել է ծովային տեսարաններ («Ծովափին», 1910, ՀԱՊ)  պլակատներ («Ոտքի ե՛լեք, մեռյալներ»«Ողջունեցե՛ք, ահա Վերդենը» ևն): Ադամյանը ինտենսիվ գույնի, հատկապես լույսի ճանաչման վարպետ է: Կրել է իմպրեսիոնիզմի ազդեցությունը: Անհատական ցուցահանդեսներ ՝ Կ Պոլսում, Փարիզում, Բրյուսելում, Ստրասբուրգում: Գործերից պահվում են Փարիզի Լյուքսեմբուրգյան և այլ թանգարաններում, ՀԱՊ –ում :


 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 28:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am