ԱԴԱՄՅԱՆ  Գուրգեն Լևոնի (7(20). 12. 1911, Օդեսա-28.9 1987, Երևան), թավջութակահար, կոմպոզիտոր: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1968): Ավարտել է Երևանի (1932) և Մոսկվայի (1937) կոնսերվատորյաները: 1932-ին հադես է եկել մենահամերգով, 1932-55-ին՝ Սպենդիարյանի անվ. քառյակի կազմում: 1939-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆ.՝ 1972-ից): Գրել է երկեր թավջութակի և լարային քառյակի համար՝ «Կոնցերտինո» (1969), սոնատ-պոեմ (1973), «Գարնանային»«Տոնական» ևն, կատարել ժողովրդական երգերի, պարերի մշակումներ և փոխադրումներ:

 

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 27:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am