ԱԴԱՄՅԱՆ Աշոտ Խաչատուրի (ծ. 10.9.1951 Երևան), նկարիչ, քանդակագործ, մեդալագործ, ճարտարապետ, ձևավորող: Ավարտել է ԵՊՀ (1973): Հեղինակ է Երևանի հս. (1973), Արարատի մարզի (1985) մուտքերի, Այնթապի 1920-ի ինքնապաշտպանությանը նվիրված հուշարձանի (1983, գ. Այնթապ, ՀՀ Արարատի մարզ), տիեզերագնացների Զվյոզդնի ք-ի (Մոսկվայի մարզ), Կիսլովոդսկում, Ժելեզնովոդսկում, Սոչիում համալիր-ձևավորման, հանգստի գոտիների:

Ադամյանի ձևավորած 3-ռուբլիանոց մետաղադրամը և մեդալների խումբը (1989-90, արծաթ, ոսկի, պալադիում) նվիրված են 1988-ի երկրաշարժին:

Հեղինակ է նաև Վեհանձնություն և գթասրտություն մեդալի (1989), ԼՂՀ  «Մարտական խաչ» շքանշանի (1993), արծաթ հուշադրամի (1994) ևն:

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 27:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am