ԱԴԱԼՅԱՆ – քույրեր, դաշնակահարուհիներ Ա. Ա. և Հ. Ա. Ադամյանների քույրերը: Հեղինե Աբգարի (ամուսնական ազգանունը՝ Հայրանյան) 1881, Բաքու-1960, ք . Լեգնից-Գերմանիա, Եվգինե Աբգարի (ամուսնական ազգանունը՝ Գարագաշյան) (1883, Բաքու- 1945, Փարիզ): Սովորել են Ժնևի երաժշտական ակադեմիայում (1900-04) և Բեռլինի Շտեռնի կոնսերվատորիայում (1904-08): Զուգանվագով հանդես են եկել Արմ. Եվրոպայում և Ռուսաստանի քաղաքներում. երկացանկում՝ Բախի, Բթհովենի, Ռախմանինովի, Լիստի, Շոպենի և այլոց՝ երկու դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ:

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 27:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am