ԱԴԱԼՅԱՆ Ռուբեն Մարտիրոսի. ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 10-ին Սիմֆերոպոլում, նկարիչ: ՀՀ  ժողովրդական նկարիչ (1990): Ջութակահար Ռաֆֆի Ադալյանի և Նորայր Ադալյանի եղբայրը: Ավարտել է ԵԳԹԻՌուբեն Ադալյան-Ձիերի մենամարտը: Հայաստանի ազգային պատկերասրահ: (1956): Ադալյանի արվեստին բնորոշ են իրականի և երևակայականի համարձակ կերպափոխումը («Ձիերի ճակատամարտ», նկարաշար, 1972-76), դրամատիզմն ու դինամիկ լարվածությունը («Հիրոսիմա», 1968, «Գնդակահարություն», 1970, երկուսն էլ՝ ԺԱԹ, Երևան), բնության և մարդու ներքին հատկանիշների այլակերպումները («Մետամարֆոզներ»,  1965-70, «Հին Երևան», 1978-88, նկարաշարեր): Անհատական  ցուցահանդեսներ՝  Երևանում (1997, 2000, 2004): ՀՀ Պետական  մրցանակ  (2001):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Ռուբեն Ադալյան. Ստեղծագործական ճանա­պարհի արձագանքներ [հոդվ. ժող., կազմ.՝ Պ. Հայթա- յան], Ե., 2002:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am