ԱԴԱԼՅԱՆ Րաֆֆի Մարտիրոսի (ծ.12.6.1940, Երևան ), նկարիչ, ջութակահար: Ն. Մ. և Ռ.Մ. Ադալյանների եղբայրը: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1966): 1992-ից ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում: Ադալյանի գործերը հայկական ավանգարդիստական  ուղղության աչքի ընկնող երևույթներից են («Չգրված երգ», 1969, «Թափառող ոգիներ», 1980-ական թթ., «Հայաստան», 1987, վերջին երկուսը՝ նկարաշարեր): Ձևավորել է «Մեծ աշխարհի մեր անկյունը» (1982, ԵԴԹ) ներկայացումը:

Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1991, 2000), Լոս Անջելեսում (1997): Գործերից պահվում են ՀԱՊ-ում, ԺԱԹ-ում:
 
 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 26:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am