ԱԴԱԲԱՇՅԱՆ Ալեքսանդր Արտեմի (ծ. 10.8.1945), սցենարիստ , նկարիչ: ՌԽՍՖՀ (1991-ից՝ ՌԴ) վաստակավոր նկարիչ (1982): Ավարտել է Մոսկվայի գեղարվեստի բարձրագույն ուսումնարանը: Կինոյում աշխատում է 1974-ից: «Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար» (ըստ. Չեխովի, 1977), «Հինգ երեկո» (ըստ. Ա. Վոլոդինի, 1979), «Մի քանի օր Ի. Ի. Օբլոմովի կյանքից»  (ըստ. Գոնչարովի, 1980) ֆիլմերի սցենարիստն է (Ն. Միխալկովի հետ) և նկարիչը (Ա. Սամուլեկինի հետ):

Համհեղինակ է (Ն. Միխալկովի և Ա. Միխալկովի-Կոնչալովսկու հետ) «Տրանսսիբիրյան ճեպընթաց» (1978, Ղազախ. ԽՍՀ Պետ. մրց.) ֆիլմի սցենարի: Ձևավորել է «Օտարների միջ յուրային, յուրաինների մեջ օտար» (1974, Ի. Շրետերի հետ),  «Սիրո ստրկուհին» (1976, Ա. Սամուլեկինի հետ) և այլ ֆիլմեր. նկարահանվել  «Հինգ երեկո» (1980), «Թռիչքներ երազում և արթմնի» (1983) և այլ կինոնկարներում :

Ռեժիսորական աշխատանքներից են՝ «Մադո, ց՛պահանջ» (1992),  «Ազազել» (2002) և այլ ֆիլմեր:

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 26:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am