ԱԳՈՆՑ  Նուցի Գեորգեի (19.11.1894,  Ֆոկշան (Ռումինիա) - 19.12.1957, Յասսի- Ռումինիա), նկարչուհի: Սովորել է Յասսիի գեղարվեստի դպրոցում: Մասնակցել է ցուցահանդեսների Հունաստանում, Ֆրանսիայում, Բուլղարիայում: Երփնագրերից են՝ «Բնանկար Տուլչեայի մոտ»«Լճափին»«Քարհանք» ևն: Անհատական ցուցահանդեսներ՝ Բուխարեստում (1931, 1968, հետմահու), Յասսիում (1967, հետմահու):

 

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 25:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am