ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Վլադիմիր Սմբատի (ծ. 25.11.1941, գ. Բջնի - ՀՀ  Կոտայքի մարզ), նկարիչ: Ավարտել է ԵԳՈՒ (1966), ԵԳԹԻ (1971): 1980-91-ին՝ ՀՀ ռադիոհեռուստապետկոմի գրական-գեղարվեստական հաղորդումների բեմադրող-նկարիչ, 1995-99-ին՝ «Արևիկ» հրատարակչության գեղարվեստական  խմբագիր: 1999-ից դասավանդում է ԵԳՈՒ-ում: Գործերից են «Մտածող կինը» (1972), «Պառկած կինը» (1974), «Հավասարակշռություն» (1987, ԺԱԹ), «Ջրհեղեղ» (1987),  «Սպիտակ ջարդ. 93» (1993), «Գարուն» (2002) ևն:

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 23:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am