ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Խորեն Բաբկենի ( 1.4.1930. Երևան-10.12.2004 Երևան), դերասան, ռեժիսոր: ՀՀ (1969), ԽՍՀՄ (1980) ժողովրդական արտիստ: Ավարտել է ԵԹԻ (1951): Նույն թվականից՝ Երևանի Սունդուկյանի անվ. (1979-84-ին՝ գլխավոր ռեժիսոր 1988-95-ին՝ գեղարվեստական ղեկավար) , 1985-88-ին՝ Լենինականի (նաև՝ գլխ. ռեժ.) թատրոնների դերասան: ՀԹԳՄ նախագահ (1988-95): 1980-95-ին դասավանդել է ԵԳԹԻ-ում: Դերերից են ՝ Ռուստամ (Շիրվանզադե «Նամուս»), Արամ (Ա. Արաքսմանյան «Վաթսուն տարի, երեք ժամ»), Արա (Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյանի (Զ. Դարյանի «Հանրպետության նախագահը», նաև կինոյում՝ «Երկունք», 1977), Կորիոլան (Շեքպիրի «Կորիելան», ԽՍՀՄ Պետ. մրց. 1981): Բեմադրություններից են՝ «Հացավան» (ըստ Ն. Զարյանի), Շեքսպիրի  «Ջոն արքա» (երկուսն էլ՝ Սունդուկյանի անվ. թատրոնում). Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (Կորրադո՝ Ա. ՀՀ Պետ. Մրց. 1988, Լենինականի թատրոն), որոնց բնորոշ են դերասանական խաղի մանրամասների ընդգծումը, զանգվածային տեսարանների անհատականացումը: Նկարահանվել է կինոյում «Առաջին սիրո երգը»«Սարոյան եղբայրներ» (ՀՀ Պետ. մրց. 1971), «Երևանյան օրերի խրոնիկա»«Մենք ենք, մեր սարերը» ևն: ԽՍՀՄ ժող. պատգմ. (1989-91):ՀՀ  Ս.  Մեսրոպ Մաշտոց շքանշան (1990):


 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 19-20:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am